«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Սա ՛ պետք է լինի մեր պատասխանը

Սա ՛ պետք է լինի մեր պատասխանը
24.07.2025 | 11:20

Ինձ մի՛ վախեցրեք այն միակ Օրով,

Որին կոչում են Դատաստանի օր:

Դատաստանը իմ ՝անարդար ու ժանտ,

Վաղուց եք բերել դուք՝ կործանարար

ՈՒ դաժանության խենթ երկրպագու

Անազնիվ մարդիկ։

Ինձ մի՛ սպառնացեք,

Թե դատաստան կա այն մութ աշխարհում,

Ինձ կենթարկեք այդ դատաստանին:

Չէ՛, այլ բա՛վ է, համբերությունս հատել է արդեն,

Շատ եմ համբերել․..

Ե՛ս եմ բերելու դատաստանը ձեր՝

Մեծ մարդեղացման դասեր տալով ձեզ,

Որը ձեզ համար մահու չափ ծանր,

Դաժան կլինի։

Ձեր դաժանության նժարին՝ գիտցե՛ք,

Ես էլ կդնեմ դաժանությունն ա ՛յս,

Որ հոգու բոլոր գաղտնարաններից

Պեղեք ու հանեք խիղճը մարդկային,

Եվ ինչպես Մեծն Շեքսպիրն է ասել՝

Հենց միայն բարի լինելու համար

Թող դաժան լինեմ․․․

Եվ նորից, կրկին Մարդը Մարդ ծնի,

Եվ Մարդ ծնվածը Մարդ մնա ընդմիշտ:

22.07.2024

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 11596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

„ÂŤĂ…ĹˇĂ˘â‚¬Â¦ĂƒÂ©Ă‚Ë†Ă„â€žĂ„â€ˇĂ˘â‚¬â„˘Ă˘â‚¬Â /1579204740">Մնում է, որ քրիս­տո­նեա­կան ու­ղուց շեղ­ված­նե­րը հաս­կա­նան ա­յա­թո­լա Խա­մե­նեիի ու­ղեր­ձի ի­մաս­տը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ընդդիմության դոնքիշոտյան կռիվը խոսափողահողմաղացների դեմ
Ընդդիմության դոնքիշոտյան կռիվը խոսափողահողմաղացների դեմ